Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

ՀՀ ևս 21 քաղաքացու վերադարձը Թաիլանդից նախատեսված է առաջիկա օրերին

Blog Image

Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի հետևանքով տարանցիկ թռիչքների չեղարկման պայմաններում ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունն այս ընթացքում կապ է պահպանել զբոսաշրջային նպատակով Թաիլանդում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ` նրանց ցուցաբերելով աջակցության վիզաների երկարացման և դեպի Հայաստան վերադարձին առնչվող հարցերում։

Չվերթների չեղարկումից ի վեր ՀՀ դեսպանության և Բանգկոկում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի հետ կապ է հաստատել 93 ՀՀ քաղաքացի, որոնցից 42-ն արդեն վերադարձել է Հայաստան։

Չինաստանում ՀՀ դեսպանությունը վրացական ավիաընկերության կողմից իրականացված Բանգկոկ–Թբիլիսի չարտերային չվերթի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրել է ՀՀ քաղաքացիներին, և ավիաընկերության ներկայացուցիչների հետ մշտական կապի միջոցով աջակցել է տոմսերի ամրագրման գործընթացին:

Նշված թռիչքով մարտի 12-ին Թբիլիսի է ժամանել 18 ՀՀ քաղաքացի, ում օդանավակայանում դիմավորել է Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետը, և բոլոր ցանկացողները դեսպանության կողմից տրամադրված անվճար ավտոբուսով վերադարձել են Հայաստան։

ՀՀ ևս 21 քաղաքացու վերադարձը Թաիլանդից նախատեսված է առաջիկա օրերին։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

Send