Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել

Blog Image

2026 թվականի հուլիս ամսին բաժանորդներին մատակարարված (վերահաշվարկված) բնական գազի և գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման մատուցված ծառայության վերաբերյալ սահմանված տեղեկատվությունը 2026 թվականի օգոստոսի 7-ից տեղադրված է լինելու Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, փոստային բաժանմունքների սպասարկման կետերում։

Բաժանորդները մատակարարված (վերահաշվարկված) բնական գազի և գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման մատուցված ծառայության արժեքը պարտավոր են վճարել վերը նշված տեղեկատվության` բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, փոստային բաժանմունքների սպասարկման կետերում տեղադրելուց հետո 7 օրվա ընթացքում:

Send