Գաղտնի տվյալներին հասանելիություն ունեցող 11 գիտնականների խորհրդավոր անհետացման մասին լուրերի ֆոնին, Միացյալ Նահանգներում քննարկվում է NASA-ի միջուկային ինժեների ևս մեկ խորհրդավոր մահ։
Ինժեները կենդանի այրվել է Tesla-ում, գրել են ԶԼՄ-ները։
29-ամյա Ջոշուա ԼեԲլանն անճանաչելիորեն այրված է հայտնաբերվել 2025 թվականի հուլիսի 22-ին Ալաբամա նահանգի Հանթսվիլ քաղաքում։ Նրա ընտանիքն է հայտնել անհետացման մասին։
Իշխանությունները կարողացել են հետևել ԼեԲլանի տեղաշարժերին՝ օգտագործելով նրա Tesla-ի տեսագրությունները։ Պարզվել է, որ մահվան առավոտյան մեքենան Հանթսվիլի օդանավակայանում կայանված է եղել մոտ չորս ժամ։ Այն բախվել է ցանկապատին և մի քանի ծառերի, ապա բռնկվել է։ Ինժեների մարմինը տեղափոխվել է Ալաբամայի դատաբժշկական գիտությունների վարչություն, որտեղ նրան նույնականացնելու համար երեք օր է պահանջվել։
Ընտանիքի անդամների խոսքով՝ ուղևորությունը պլանավորված չի եղել։ Նրանք Լուիզիանայի KLFY լրատվական կայքին ասել են, որ նրա համար անսովոր է եղեկ չհաղորդակցվելը։ Նրանք կարծում են, որ գիտնականին կարող են առևանգած լինել իր տնից։ Սա նաև հաստատում է, որ նրա հեռախոսն ու դրամապանակը մնացել են տանը։
ԼեԲլանի ընկերուհի Բրիթանի Ֆոքսը «Daily Mail»-ին ասել է, որ վթարից հետո ոչ մի իրավապահ մարմին չի կապվել իր կամ նրա ընտանիքի հետ հետաքննության վերաբերյալ։ «Մենք կարծում ենք, որ նրան կարող են առևանգել իր բնակարանից և մտադիր ենք շարունակել որոնումները։ Tesla-ում բազմիցս խնդրել ենք [տեղեկատվություն], բայց գործընթացը դանդաղ է եղել։ Այս պատմության մեջ չափազանց շատ անհամապատասխանություններ կան, և հնարավոր տեսախցիկներ, որոնք կարող էին ֆիքսել միջադեպը», - ասել է Ֆոքսը։
2022 թվականից ի վեր Միացյալ Նահանգներում անհայտ հանգամանքներում անհետացել է 11 գիտնական, որոնցից բոլորն էլ հասանելիություն են ունեցել գաղտնի տեղեկատվության։ Այս ցուցակի հիմնական դեմքերից մեկը ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ Ուիլյամ Մաքքասլենդն է, որը ղեկավարել է հետազոտական լաբորատորիա և հասանելիություն է ունեցել գաղտնի տեղեկատվությանը։ Կոնգրեսը հետաքննում է գիտնականների խորհրդավոր անհետացումները։

Русский