Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ռուսաստանը հարվածներ է հասցրել Ուկրաինային

Blog Image

Ռուսաստանի Դաշնությունը  անօդաչու թռչող սարքով հարձակվել է Դնիպրոյում երկաթուղային կայարանի վրա։

ԱԹՍ-ն հարվածել է այն հարթակին, որտեղ եղել է Դնիպրոյից դեպի Զապորոժիե ուղևորվող թիվ 866 գնացքը։

Հոկտեմբերի 29-ի գիշերը հարձակման է ենթարկվել նաև Ռովնոյի մարզի Սարնիի շրջանում գտնվող քաղաքացիական ձեռնարկություններից մեկը։

Խարկովում նույնպես ԱԹՍ-ի հարձակում է ֆիքսվել։ Այրվել են մի քանի բեռնատարներ, ավտոբուսներ և այլ տեխնիկա, իսկ հրդեհը տարածվել է 400 քառակուսի մետր տարածքի վրա։

Ուկրաինական Կրեմենչուգ քաղաքում ԱԹՍ-ն հարվածել է բազմահարկ բնակելի շենքի։

Ռուսաստանի բանակը հարվածել է նաև Չեռնիգովի կենտրոնին։

Send