Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Փակ ճանապարհի պատճառով 40 դիմորդ չի հասել Գորիսի քննական կենտրոն․ ի՞նչ լուծում ունի ԳԹԿ-ն

Blog Image

Սյունիքի մարզում փակ ճանապարհների պատճառով Սիսիանից և հարակից գյուղերից մի քանի տասնյակ դիմորդներ չեն կարողացել հասնել Գորիսի քննական կենտրոն՝ «Հայոց լեզու և գրականություն» առարկայից միասնական քննությանը մասնակցելու համար։

Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը «Sputnik Արմենիայի հետ» զրույցում նշել է, որ Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցում գրանցված 158 դիմորդներից այս պահին քննության են մասնակցում 118-ը, 40 բացակա կա։

«Քննությունը մեկնարկել է 11։30–ին ևկտևի 3 ժամ։ Քննության ավարտից հետո քննարկումներ տեղի կունենան, կվերլուծվի իրավիճակը և լուծումներ կառաջարկվեն։ Գործընթացն անպայմանորեն դիմորդի շահերից պետք է լինի, որովհետև նրանք չեն կարողացել քննության հասնել իրենցից անկախ հանգամանքներում և օգտվել միասնական քննություն հանձնելու լրացուցիչ հնարավորությունից (ամառայինից բացի խմբ)»,- նշել է նա։

Գրիգորյանի խոսքով՝ Սյունիքում երկու քննական կենտրոններ կան․ երկրորդ կենտրոնն էլ Կապանի թիվ 7 հիմնական դպրոցում է՝ Կապանի և Մեղրիի դիմորդների համար։ Այստեղ 127 դիմորդներից ընդամենը 2-ն են բացակա, ինչը նորմալ է համարվում, այսինքն՝ այստեղ խնդիր չի եղել։
 

Send