Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հերթական ավտովթարն է տեղի ունեցել՝ վիրավորներով

Blog Image

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին, Բազում գյուղի վարչական տարածքում բախվել են Լոռու մարզի բնակիչներ 52-ամյա Արտավազդ Ս․-ի վարած «Toyota Land Cruiser» մակնիշի և 55-ամյա Հովիկ Ս․-ի վարած «Jeep» մակնիշի ավտոմեքենաները։

Աղբյուրի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդները և «Jeep»-ի ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 49-ամյա Սուսաննա Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Send