ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (19.08-24.08.2026թ.)
Ուշադրություն
Օգոստոսի 19-24-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 19-ի ցերեկը, 21-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 17-20մ/վրկ։

Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 19-ին երեկոյան, 20-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 21-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հարավարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-24-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևան քաղաքի օգոստոսի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 40.0°C (2015թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա 12.5°C 1985թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 25.8°C

Русский