Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ճիչեր, գոռոցներ․ հրապարակվել են կադրեր, որոնցում ենթադրաբար Դուբայ - Թել Ավիվ չվերթի ինքնաթիռն է (տեսանյութ)

Blog Image

Իսրայելական լրատվամիջոցները հրապարակել են տեսանյութ, որում ենթադրաբար Դուբայ - Թել Ավիվ չվերթի ինքնաթիռն է։

FlyDubai-ի չվերթի ժամանակ միմյանց հետ վիճաբանած օդաչուները Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ են եղել, ավելի վաղ գրել էր N12 հեռուստաալիքը։

Ըստ N12 հեռուստաալիքի՝ ուկրաինացի օդաչուն խցիկում կատարել է երկրորդ օդաչուի պարտականությունները։

Ըստ որոշ տվյալների՝ օդաչուներից մեկը փորձել է դանակահարել մյուսին վեճի ընթացքում։ Իսրայելցի ուղևորները միջամտել են միջադեպին ու վնասազերծել հարձակվողին և վերահսկողության տակ առել իրավիճակը։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ օդաչուներից մեկը մտադիր է եղել ինքնասպանություն գործել, իսկ մյուսը փորձել է կանխել նրան։ Ուղևորներից մեկը պատմել է. «Պահեր կային, երբ կարծում էինք, թե ողջ չենք մնա»։

Իսրայելական «9-րդ ալիքի» տվյալներով՝ վերջնականապես բացառվել է երկու օդաչուների՝ ռուսի և ուկրաինացու միջև վեճի վարկածը։ Հարձակումն իրականացրած երկրորդ օդաչուն Օմանի քաղաքացի է եղել, իսկ հրամանատարը՝ Արաբական Միացյալ Էմիրություննեի քաղաքացի։

Ինքնաթիռի օդաչուներից մեկը կարող էր մահանալ դանակահարության հետևանքով ստացված վերքերից, հայտնել է իսրայելական Walla լրատվական կայքը։

Send