ԱՄՆ ուժերի հարձակումները սահմանափակվում են Իրանի ներսում տեղակայված թիրախներով։
- Իրանի վրա հարձակումը լայնածավալ է և, ինչպես սպասվում է, կշարունակվի առնվազն մի քանի օր, գրել է NYT-ն՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյաների։
- Իսրայելը հարվածներ է հասցրել իրանական Բուշերին։
- ԶԼՄ-ները հաղորդել են, որ ավիահարվածներ են հասցվել Բանդար Աբբաս քաղաքին։ Թիրախը, հավանաբար, Իրանի ռազմածովային ուժերն են։
- Նրանք շատ դաժան, սարսափելի մարդկանց դաժան խումբ են, նրանց սպառնալից գործունեությունն անմիջականորեն վտանգում է ԱՄՆ-ին, մեր զորքերին, արտերկրում մեր բազաներին և մեր դաշնակիցներին ամբողջ աշխարհում, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի մասին։
- Այս ահաբեկչական ռեժիմը երբեք չի կարող միջուկային զենք ունենալ։ Երկին կասեմ․ երբեք չեն կարող միջուկային զենք ունենալ։
- Կարող ենք զոհեր ունենալ, դա հաճախ է պատահում պատերազմում, բայց սա անում ենք ապագայի համար։
- Երբ ավարտենք, ստանձնեք ձեր [Իրանի ժողովուրդ] կառավարությունը. այն ձերը կլինի։ Սա, հավանաբար, ձեր միակ հնարավորությունն է սերունդների համար։

Русский