ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը, 2 ամսով կալանավորվեց։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը։
«Սահմանափակված է նաեւ նրա տեսակցությունների իրավունքը` բացառությամբ կնոջ ու երեխաների։
Այստեղ մենք գործ ունենք արտաիրավական հետապնդման հետ, քաղաքական կոնտեքստ ունեցող հետապնդման հետ», - ասաց պաշտպանը։

Русский