Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

«Wizz Air»-ի ինքնաթիռը ռումբի սպառնալիքից հետո ուղղվել է դեպի Հունգարիա

Blog Image

Wizz Air ավիաընկերության` Միացյալ Թագավորությունից Բուլղարիա ուղևորվող ինքնաթիռը ռումբի առկայության մասին սպառնալիքից հետո ուղղվել է դեպի Հունգարիա։

Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ին՝ Լոնդոնից Սոֆիա չվերթի ժամանակ։ Ռումբի սպառնալիքի մասին հաղորդումից հետո ինքնաթիռը՝ հունգարական «Gripen» կործանիչի ուղեկցությամբ, ուղղվել է դեպի Բուդապեշտ։ Այս մասին հայտնել է Հունգարիայի պաշտպանության ուժերի հրամանատար Ռոմուլուս Ռուսին-Սենդին՝ Facebook-ում։

 

Send