Վենեսուելան բաց է հարգանքի և փոխադարձ օգուտի վրա հիմնված միջազգային էներգետիկ համաձայնագրերի համար, հայտարարել է նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը խորհրդարանի անդամների հետ հանդիպման ժամանակ։
«Մենք էներգետիկ տերություն ենք... Միտքը միշտ էլ եղել է, որ Վենեսուելայի նավթը պետք է տեղափոխվի աշխարհի հյուսիս։ Վենեսուելան բաց է էներգետիկ հարաբերությունների համար, որտեղ բոլոր կողմերը շահում են, որտեղ տնտեսական փոխազդեցությունը սահմանվում է առևտրային պայմանագրերով։ Սա մեր դիրքորոշումն է», - ասել է Ռոդրիգեսը։
«Վենեսուելան ունի նավթի և գազի ամենամեծ պաշարները։ Այս ռեսուրսները պետք է ծառայեն երկրի զարգացմանը և այլ երկրների զարգացմանը... Մենք պատրաստ ենք հարգանքի վրա հիմնված հարաբերությունների՝ միջազգային իրավունքը հարգող պայմանագրերի շրջանակներում», - ընդծել է նա։

Русский