Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մինչև 15.00-ն ջուր չի լինի․ հասցեներ

Blog Image

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 23-ին ժամը 22.00-ից մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 15.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

-  Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ Ադոնցի,  Շիրվանզադեի,  Ն.Տիգրանյան,  Շահսուվարյան,  Մամիկոնյանց,  Բուդաղյան,  Տոլբուխին,  Գրիբոյեդով, Մալխասյանց փողոցներն իրենց նրբանցքներով, Արաբկիրի 39, 41, 43, 49, 51, 53 փողոցներ, Կոմիտասի 1-ին, Վրացական 4-րդ,  Ն.Զարյան՝ 21-140 համարներ իրենց կոտորակներով,  Հովսեփ Էմին 135-150 համարներ իրենց կոտորակներով, Վրացական 12-21 համարներ իրենց կոտորակներով, Կոմիտասի  պողոտայի 35-67 կենտ և 52-66 զույգ համարներ իրենց կոտորակներով, Կոմիտասի անցուղի,  Թբիլիսյան խճուղի,  Կորեայի ձոր,  Շրջանցիկ Թունել և Քանաքեռ ՀԷԿ թաղամասեր, Ղափանցյան, «Արաբկիր» Բժշկական կենտրոն,
-  Երևանի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի՝ Պ. Սևակ, Ահարոնյան, Հր. Ներսիսյան, Վահե Վահյան, Դավիթ Անհաղթ, Վարշավյան, Ա.Տիգրանյան, Բաբայան, Կ. Ուլնեցի, Ազատության, Չոլագյան, Վրթ. Փափազյան փողոցներ,
-  Կոտայքի մարզի՝ Եղվարդ և Նոր Հաճն քաղաքների, Պտղնի, Մրգաշեն, Արտամետ, Նոր Գեղի, Բանավան, Գետամեջ գյուղերի, Առինջ գյուղի վերին հատվածի, Արգել գյուղի ամառանոցների:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Send