Իրանի զինված ուժերը մշտապես զբաղված են նոր սպառազինության մշակմամբ՝ Իրանի ժողովրդին և երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու նպատակով։ Այս մասին հայտարարել է Իրանի էլիտար ռազմական կառույցի՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբբին։
«Մենք անընդհատ մշակում ենք նոր սպառազինություն և բարձրացնում մեր զինված ուժերի մարտունակությունը՝ ժողովրդին և երկիրը պաշտպանելու համար», - ասել է նա «ԻՀՊԿ-ի ուղերձը Միացյալ Նահանգների ժողովրդին» խորագրով մամուլի ասուլիսի ժամանակ։

Русский