Անցած գիշերվա ընթացքում Ռուսաստանի շրջանների և Սև ծովի վրայով խոսվել է 175 ուկրաինական անօդաչու թռչող սարք, հաղորդել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը։
Հունիսի 26-ին Երևանի ժամանակով ժամը 21:00-ից մինչև հունիսի 27-ին ժամը 09:00-ն ՌԴ ՀՕՊ ուժերը անօդաչու թռչող սարքեր են որսացել Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի, Կուրսկի, Օրյոլի, Ռոստովի, Սմոլենսկի և Տուլայի մարզերի, նաև Մոսկվայի մարզի, Ղրիմի, Կրասնոդարի երկրամասի և Սև ծովի վրայով։
15-ամյա տղա է վիրավորվել է Բելգորոդի մարզի Նիկոլսկի գյուղում ԱԹՍ-ի պայթյունի հետևանքով։ Շեբեկինսկի շրջանում անօդաչու թռչող սարքերի հարվածներից վիրավորվել են նաև 2 տղամարդ։
Ռուսաստանը հարձակվել է ուկրաինական բենզալցակայանների վրա։ Զապորոժիեում հարվածի հետևանքով հրդեհվել է բենզալցակայան ու վարչական շենք։ Խարկովի բենզալցակայաններից մեկում հարվածը ավերել է շենքը, 400 քառակուսի մետր տարածքում բռնկել հրդեհ ու վնասել 10 սարքավորում։

Русский