Ռուսաստանի և Եվրոպայի միջև բանակցություններին կարող է մասնակցել ցանկացած մեկը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին այս գործընթացում միջնորդ նշանակելու հնարավորությունը։
«Der Spiegel» ամսագիրը անցյալ կիրակի հաղորդել էր, որ Գերմանիան քննարկում է նրա թեկնածությունը։
«Կարելի է սուրճի բաժակ նայել ու թվարկել բոլոր հայտնի անունները։ Ցանկացած մեկը հնարավոր է, գլխավորն այն է, որ երկխոսությունը վերականգնելու քաղաքական ցանկություն կա», - ասել է Պեսկովը։
Շաբաթ օրը, լրագրողների հարցերին ի պատասխան, Վլադիմիր Պուտինը Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերին անվանել էր բանակցություններում միջնորդի դերի համար նախընտրելի թեկնածու։ Սակայն նա նշել էր, որ եվրոպացիները պետք է իրենք ընտրեն այնպիսի առաջնորդի, որին վստահում են, և որը Մոսկվայի դեմ որևէ կոշտ հայտարարություն չի արել։

Русский