Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Բռնցքամարտի ԱԱ. Դավիթ Չալոյանն ու Ռաֆայել Հովհաննիսյանը կիսաեզրափակիչում են (ֆոտո)

Blog Image

Աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը (+92 կգ) եւ Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) վստահ հաղթանակներով դուրս եկան Դուբայում անցկացվող աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ՝ ապահովելով Հայաստանին եւս երկու բրոնզե մեդալ: 

86 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Ռաֆայել Հովհաննիսյանը մենամարտեց  էկվադորցի  Մարիո Խավիեր Սուարեսի հետ եւ հաղթեց 4:1 հաշվով: 

Հովհաննիսյանը մեկնարկել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 5:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Իսրայելի ներկայացուցիչ Յան Զակի նկատմամբ: 
Հովհաննիսյանն ապահովեց իր առաջին մեդալը մեծահասակների աշխարհի առաջնություններում: 
2021 թ. աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը քառորդ եզրափակիչում 5:0 հաշվով պարտության մատնեց ղազախ Նուրլան Սապարբային: 

Չալոյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 5:0 հաշվով հաղթել էր Տաջիկստանի ներկայացուցիչ Մուհամադ Աբրորիդինովին: 

Դուբայում ընթացող աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից բրոնզե մեդալներ են ապահովել նաեւ Եվրոպայի փոչեմպիոն, 60 կգ քաշային Արթուր Բազեյանը  եւ Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը: 

Send