ԱՄՆ-ի Փենսիլվանիայի նահանգային ոստիկանության ուղղաթիռը բախվել է փոքր ինքնաթիռի։
Վթարի հետևանքով մեկ մարդ զոհվել է, գրել են ԶԼՄ-ները՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին։
Դեպքը տեղի է ունեցել ոստիկանական ուղղաթիռի անձնակազմի ուսումնական թռիչքի ժամանակ։ Երկու սպաներ թռիչքուղու մոտ խոտածածկ դաշտում կատարել են սովորական վարժանքներ, երբ «Cessna Model 150»-ը կտրուկ շեղվել է և հետևից հարվածել ուղղաթիռին։
Բախումից հետո ուղղաթիռի երկու օդաչուներն էլ մնացել են օդանավի ներսում։ Ոստիկաններից մեկին հաջողվել է կոտրել պատուհանը և օգնել իր գործընկերոջը փախչել, նախքան փրկարարների ժամանումը։ Ինքնաթիռի օդաչուն մահացել է վթարի հետևանքով։ Երկու նահանգային ոստիկանության աշխատակիցներ վիրավորվել են։

Русский