MediaHub-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել, որ այսօր Հրազդանի կիրճում քարաթափում է եղել:
MediaHub-ը տեսանյութ էր տեղադրել, որում երևում էր՝ ինչ իրավիճակ է կիրճում։
MediaHub-ին դիմած քաղաքացիները նշում են, որ ստիպված են եղել բավականին երկար կանգնել Հրազդանի կիրճում։
Արդյո՞ք Քաղաքապետարանը զբաղվում է այդ խնդրով, կա՞ն տուժած մեքենաներ․ հարցերի պատասխանը ստանալու համար MediaHub-ը կապ հաստատեց քաղաքապետի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանի հետ։
«Այս պահին ԵԱՍՄ-ն աշխատանքներ է իրականացնում, աշխատում է, վերացնում են հետևանքները, շուտով կավարտեն։ Այս ամենն անձրևի հետևանքով է եղել։ Վնասված մեքենա չկա»,- նշեց հաստատեց քաղաքապետի մամուլի քարտուղարը։
Մարիաննա Արամյան

Русский