Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ հիվանդությունների դեմ պայքարում է մոշն անփոխարինելի․ քչերը գիտեն

Blog Image

Մոշի 100 գրամը 45 կիլոկալորիա է պարունակում։Այս հատապտուղը նպաստում է իմունային համակարգի ամրապնդմանը, շատ օգտակար է մազանոթների և անոթների համար և օգնում է միզասեռական համակարգի հիվանդությունների դեպքում: Բացի այդ, մոշը խորհուրդ է տրվում օգտագործել շնչառական օրգանների հիվանդությունների ժամանակ, քանի որ այն նպաստում է մարմնի ջերմաստիճանի նվազմանը և օգնում է ազատվել բորբոքումներից:

Օգտակար է սրտի և անոթների համար

Եթե բնության այս պարգևը ներառեք ամենօրյա սննդակարգում, կկարգավորվի զարկերակային ճնշումը, կմոռանաք սրտանոթային մի շարք հիվանդությունների մասին։ Բացի այդ, մոշը բարելավում է արյան բաղադրությունը, իջեցնում վնասակար խոլեստերինի մակարդակը։

Օգտակար է կանանց համար

Մոշը խթանում է ճարպերի քայքայումը, նպաստում նյութափոխանակությանը։ Իր բաղադրության շնորհիվ առողջ քուն է պարգևում, վերացնում ընկճախտն ու բարձրացնում տրամադրությունը։ Դրանից բացի, հատապտուղը երիտասարդացնում է մաշկի բջիջներն ու կարգավորում հորմոնների արտադրությունը։

Օգտակար է տղամարդկանց համար

Մոշն օգնում է նաև վիրուսային և բակտերիալ հիվանդությունների դեմ պայքարում։ Նվազեցնում է քաղցկեղի զարգացման վտանգը, ամրացնում ոսկրային հյուսվածքը, լավացնում անոթների աշխատանքը։ Բացի այդ, բարձրացնում է աշխատունակության մակարդակն ու լավացնում հիշողությունը։

Մաքրող հատկություններ

Մոշը խորհուրդ է տրվում նրանց, ովքեր ապրում են աղտոտված գոտիներում և շփում ունեն ճառագայթման հետ

Send