Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

ԱԺ-ի նոր պատգամավորները ՔՊ-ի հաստատած տեքստով կերդվեն

Blog Image

Ազգային ժողովի նոր պատգամավորներն այլ տեքստով կերդվեն։ 

8-րդ գումարման խորհրդարանում իշխող «Քաղաքացիական պայամանագրի» կողմ ձայներով հաստատվեց «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

Երդման նոր տեքստում «համազգային նպատակների և հայրենիքի հզորացման մասին ձևակերպումները» առաջարկվել էր փոխել «Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդման» բառերով:

Երդման տեքստում ավելացել է՝ պատգամավորը պարտավորվում է բոլոր ուժերը ներդնել ոչ միայն պետականության ամրապնդման և հասարակական համերաշխության պահպանման, այլև քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության համար (վերջին արտահայտությունը գործող տեքստում չկա):

Երդումը կավարտվի «փա՛ռք նահատակներին, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը» նախադասությամբ։

Send