Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

ԵԱՏՄ տարածք Չինաստանից ներմուծվող գրաֆիտացված էլեկտրոդների համար սահմանվել է հակագնագցման տուրք

Blog Image

Կառավարությունը ԵԱՏՄ տարածք, այդ թվում` Հայաստան, Չինաստանից ներմուծվող գրաֆիտացված էլեկտրոդների համար սահմանել է հակագնագցման տուրք` տարեկան 700 տոննա ծավալով։

Այն գործում է մինչև 2031 թ. հունվարի 18-ը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թ. նոյեմբերի 17–ի որոշումն այսօր է հավանության արժանացել։

Որոշումը վերաբերում է Չինաստանի ծագում ունեցող 520 մմ-ից ավելի, բայց ոչ ավելի, քան 650 մմ տրամագծով շրջանաձև լայնական հատույթով կամ այլ լայնական հատույթով 2700 սմ2-ից ավելի, բայց ոչ ավելի, քան 3300 սմ2 մակերեսով վառարաններում օգտագործվող գրաֆիտացված էլեկտրոդներին (օգտագործվում են` որպես հաղորդիչ նյութեր էլեկտրական աղեղային մետալուրգիական վառարաններում՝ տարբեր համաձուլվածքային պողպատների, ֆեռոհամահալվածքների, գունավոր մետաղների և հազվագյուտ մետաղների հալեցման համար.)։

Send