Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԱՄՆ-ում միջուկային գիտնականին uպանած անձը նրա գործընկերն ու հայրենակիցն է եղել

Blog Image

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի միջուկային գիտնական  Նունու Լուրեյրուի մարդասպանը, պարզվել է, որ իր գործընկերն ու հայրենակիցն է։

Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները հայտնել էին, որ Բրաունի համալսարանում կրակոցների մեջ կասկածվողը ինքնասպան է եղել։ Մարդսպանը, ըստ իրավապահ մարմինների, Պորտուգալիայի 48-ամյա  քաղաքացի Կլաուդիո Նեւեշ Վալենտեն է։ Նա Բրաունի համալսարանի նախկին ասպիրանտ է եղել, որը գրել է ֆիզիկայի թեզ։ Նրան մահացած են գտել Նյու Հեմփշիրի իր պահեստում։

ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ ինքնասպանություն գործած տղամարդը մեղավոր է ոչ միայն Բրաունի համալսարանում կրակոցների, այլև պրոֆեսորի սպանության համար մեջ։

Ըստ իրավապահ մարմինների՝ մեղադրյալը և մահացած պրոֆեսորը աշխատել են նույն գիտական ​​ոլորտում՝ ֆիզիկայում, և երկուսն էլ ծագումով Պորտուգալիայից են։ Նրանք նախկինում սովորել են այդ երկրի նույն համալսարանում։

Ինստիտուտի պրոֆեսոր Նունու Լուրեյրոն մահացել է երեքշաբթի օրը Բոստոնի արվարձանում իր տանը հարձակման ժամանակ։ Լուրեյրուն ուսումնասիրել է միջուկային միաձուլման միջոցով մաքուր և գործնականում անսահմանափակ էներգիա ստանալը։

Send