Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ

Blog Image

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հաղորդում են, որ Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շենավան բնակավայրի վարչական տարածքում հայտնաբերվել է մակերևութային ջրային ռեսուրսից ապօրինի ջրառի դեպք

Ձկնաբուծությամբ զբաղվող քաղաքացի Մ.Դ.-ն ձկնաբուծարանի գործունեության համար անհրաժեշտ ջուրն ապահովել էր հարակից տարածքով հոսող «Շենավան» գետակից՝ չունենալով լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով տրամադրված ջրօգտագործման թույլտվություն։

Լոռու տարածքային բաժնի պետի որոշմամբ ձկնաբուծարանի գործունեությունը կասեցվել է, իսկ ձկնաբուծարան մտնող ջրի պլաստմասե խողովակաշարերը կապարակնքվել են։

Send