Բարձրագույն դատական խորհրդի հոկտեմբերի 15-ի որոշմամբ Հայաստանի Հանրապետության նախագահին է առաջարկվել Մարինե Ռազմիկի Մխիթարյանի թեկնածությունը՝ Սնանկության դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:
Նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Մարինե Մխիթարյանը կհանվի դատավորների թեկնածուների ցուցակից:
Մարինե Մխիթարյանը փաստաբան է, մասնագիտացումը՝ քաղաքացիական պայմանագրային հարաբերություններ, ժառանգություն, ապահովագրություն, բանկային գործունեություն, սնանկություն, ընտանեկան հարաբերություն, սեփականություն, մտավոր սեփականություն, կորպորատիվ հարաբերություններ, իրավաբանական անձանց հիմնադրում, վերակազմակերպում և լուծարում, կատարողական վարույթի սպասարկում, կառուցապատման հարաբերություններ։

Русский