Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ընդլայնված հանդիպում է ունեցել Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և Եվրոպական Միության միջև համագործակցությունը։
Հատուկ ուշադրություն է դարձվել էներգետիկ համագործակցությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև առևտրային և ներդրումային հնարավորությունները, տնտեսական դիվերսիֆիկացիան, թվայնացումը, նորարարությունը և արդյունաբերական համագործակցությունը, ինչպես նաև տրանսպորտային և լոգիստիկ կապերը, մասնավորապես՝ Միջին միջանցքի և տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերի զարգացումը։
Կողմերը նաև անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերին։ Նրանք մտքեր են փոխանակել «հետհակամարտային վերականգնման և վերակառուցման, մարդասիրական ականազերծման ջանքերի և Հարավային Կովկասում կարգավորման գործընթացի վերաբերյալ»։ Ընդգծվել է «կայուն խաղաղության և կայունության ապահովման կարևորությունը»։

Русский