Վրաստանը նախատեսում է մինչև 2030 թվականը ավարտել դեպի Հայաստանի սահման տանող ճանապարհի մի հատվածի շինարարությունը, ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Այս հատվածը վերաբերում է Ալգետի-Սադախլո հատվածին, որը տանում է դեպի հայ-վրացական սահմանի վրա տեղակայված երեք գործող անցակետերից մեկը՝ Սադախլո-Բագրատաշենը։ Նախատեսվում է նաև ամբողջությամբ ավարտել Ռուսթավի - Կարմիր կամուրջ հատվածը դեպի Ադրբեջան, նաև Բաթումի-Սարփի ճանապարհը դեպի թուրքական սահման։
Կոբախիձեն նշել է, որ Վրաստանի տարածքով տարանցումը հատուկ դեր է խաղում տնտեսական զարգացման մեջ՝ հաշվի առնելով Չինաստանի, Թուրքիայի և ԵՄ-ի հետ գործող ազատ առևտրի համաձայնագրերը։
Դա ավելի ամրապնդելու համար ներկայումս իրականացվում է լայնածավալ նախագիծ՝ Ասիան և Եվրոպան Վրաստանի միջոցով կապող Արևելք-Արևմուտք մայրուղու և դեպի Ռուսաստան տանող Հյուսիս-Հարավ մայրուղու մի հատվածի կառուցման համար։

Русский