Լիտվան պաշտոնապես դուրս է եկել Օտտավայի կոնվենցիայից, որն արգելում է հակահետևակային ականների օգտագործումը, կուտակումը և արտադրությունը, հայտնել է BNS լրատվական գործակալությունը:
Լիտվայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ կոնվենցիայից դուրս գալուց հետո երկիրը կսկսի բանակցություններ հակահետևակային ականներ գնելու կամ արտադրելու հնարավորության վերաբերյալ:
ՄԱԿ-ի Օտտավայի կոնվենցիան ուժի մեջ է մտել 1999 թվականին: Այն համապարփակ արգելք է սահմանում հակահետևակային ականների արտադրության, կուտակման, փոխանցման և օգտագործման վրա:
Մարտին Լիտվայի, Լեհաստանի, Էստոնիայի և Լատվիայի պաշտպանության նախարարները հայտարարել էին Օտտավայի կոնվենցիայից դուրս գալու մտադրության մասին: Ֆինլանդիան միացել էր նրանց ապրիլին: Օտտավայի կոնվենցիայից դուրս գալու գործընթացը տևում է մոտ 6 ամիս՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին պաշտոնական ծանուցման պահից:

Русский