Վահանաձև գեղձի կիստան գոյացություն է՝ սովորաբար լցված հեղուկով:
Տարբերում են պարզ և բարդ կիստաներ: Բարդ կիստաները բացի հեղուկ մասից պարունակում են նաև հյուսվածքային կոմպոնենտ:
Սկզբնական շրջանում ախտանշաններ չեն առաջացնում, բայց կարող են չափսերով մեծանալ, առաջացնելով դժվարաշնչություն և կլման ակտի խանգարումներ, հիվանդը զգում է փքվածություն և ուռածություն պարանոցում:
Մեծամասամբ հիվանդները հենց այդ գանգատներով են դիմում բժշկի:
Բուժում- Եթե կիստան չի անհանգստացնում հիվանդին, ապա չի պահանջում որևիցե միջամտություն:
Պարզ կիստայի չափսերի մեծացման դեպքում կատարվում է միջամտություն՝ պերկուտան էթանոլային նյութի ներարկում։
Միջամտությունը իրենից ներկայացնում է բարակ ասեղային ասպիրացիա (կիստայի պարունակության դատարկում), սկլերոզացնող նյութի ներարկում կիստայի մեջ, որը նպաստում է դրա փոքրացմանը և քայքայմանը։
Բարդ կիստաների մեծ չափսերի և բորբոքման դեպքում կատարվում է վիրաբուժական միջամտություն՝ հեռացնելով կիստան ամբողջությամբ:

Русский