Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Թրամփը պլանավորում է մինչև Սուրբ Ծնունդ հայտարարել Գազայի կառավարության և Խաղաղության խորհրդի մասին. Axios

Blog Image

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է Սուրբ Ծննդից առաջ հայտարարել, որ Գազայի հատվածում խաղաղության գործընթացը մտնում է իր երկրորդ փուլ, նաև ներկայացնել անկլավի կառավարման նոր կառուցվածքը, գրել է «Axios»-ը։

Համաձայնագրի երկրորդ փուլը ենթադրում է իսրայելական զորքերի մեծ մասի դուրսբերում Գազայի հատվածից, այնտեղ Միջազգային կայունացման ուժերի (ISF) տեղակայում և կառավարման նոր կառուցվածքի ներդրում, ներառյալ Թրամփի նախագահությամբ Խաղաղության խորհուրդը, որը կներառի նաև մոտ 10 արաբ և արևմտյան առաջնորդներ։ Գործադիր խորհուրդը կլինի ավելի ցածր մակարդակի վրա և կներառի Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերին, Թրամփի խորհրդականներ, նախագահի փեսա, գործարար Ջարեդ Քուշներին, հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆֆին և ուրիշներին։

Պաղեստինի կառավարությունը կգործի գործադիր խորհրդի ղեկավարությամբ։ Այն կներառի 12-15 պաղեստինցի, որոնք ունեն կառավարման և բիզնեսի փորձ և կապ չունեն «Համաս»-ի, «Ֆաթթահ»-ի (Պաղեստինի ազգային ազատագրման շարժում) կամ այլ պաղեստինյան կուսակցությունների կամ խմբավորումների հետ։

Ինչ վերաբերում է միջազգային ուժերին, Ինդոնեզիան, Ադրբեջանը, Եգիպտոսը և Թուրքիան պատրաստ են զորքեր տրամադրել։

ԱՄՆ-ն, Կատարը, Եգիպտոսը և Թուրքիան բանակցություններ են վարում «Համաս»-ի հետ համաձայնագրի շուրջ, ըստ որի՝ խմբավորումը կհրաժարվի Գազայի վերահսկողությունից և կսկսի զինաթափման գործընթաց։

 

Send