Եվրոպացի պաշտոնյաները սպասում են, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլադիմիր Զելենսկիի հանդիպումը դրական կլինի, հաղորդել է CNN-ը՝ հղում անելով աղբյուրների։
Այնուամենայնիվ, Եվրոպական Միությունում ընդունում են, որ Թրամփի հետ ցանկացած հանդիպման արդյունքն անկանխատեսելի է։ «Թրամփի հետ կապված ցածր ռիսկի սցենար չկա», - հեռուստաալիքին ասել է ՆԱՏՕ-ի աղբյուրը։
CNN-ի աղբյուրներն ասել են, որ եվրոպացի քաղաքական գործիչները չեն մասնակցի ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահների միջև բանակցություններին: Ամերիկացի պաշտոնյաները հույս են հայտնել, որ հանդիպումը արդյունավետ կլինի։

Русский