Իրանում Իսլամական Հանրապետության կառավարության դեմ բողոքի ցույցերը շարունակվում են արդեն 9-րդ օրն անընդմեջ։ Երկրի մի շարք քաղաքներում տեղի են ունենում զանգվածային հանրահավաքներ, իսկ որոշ շրջաններում գրանցվել են բախումներ ցուցարարների և ոստիկանության միջև։
Խորամաբադի բնակիչները քաղաքից դուրս են մղել իրավապահ մարմիններին, գրավել կառավարության և գործադիր գրասենյակները։ Սարի քաղաքում ցուցարարները վնասել են ոստիկանական մեքենա։ Սպահան քաղաքում անվտանգության ուժերը արցունքաբեր գազ են օգտագործել հիջաբներով կանանց մասնակցությամբ բողոքի ցույցը ցրելու համար։
Կադրերն այստեղ

Русский