ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին, մասնավորապես՝ Ռուսաստանից եկող սպառնալիքներին հակազդելու հարցում, հաղորդել է Եվրահանձնաժողովի խոսնակ Անուար Էլ-Անունին։
«Ես կարող եմ ԵՄ-ի անունից ասել ձեզ, որ մենք հուսալի գործընկեր ենք Հայաստանի համար, և մեր գործընկերությունն ավելի ամուր է, քան երբևէ», - հայտարարել է Էլ-Անունին։
«Մենք աջակցում ենք Հայաստանի ժողովրդավարական դիմադրողականությանը, մասնավորապես՝ հիբրիդային սպառնալիքների, արտաքին տեղեկատվության մանիպուլյացիայի և միջամտության, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ վստահությունը խաթարելու փորձերի դեմ», - ընդգծել է նա։

Русский