Գիշերը մեկնարկեց ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչը։
Ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն» ակումբը սեփական հարկի տակ ընդունեց Մյունխենի «Բավարիային»։ ՊՍԺ-ի պաշտպան Վիլիան Պաչոն խախտեց կանոնները Լուիս Դիասը նկատմամբ, որից հետո անգլիացի հարձակվող Հարրի Քեյնը 11 մետրանոցով բացեց հաշիվը։
Վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիան Դեզիրե Դուեի փոխանցումից հետո հավասարեցրեց հաշիվը։ Այնուհետև Ժոաու Նեւեշը առաջ մղեց ՉԼ-ի գավաթակրին Ուսման Դեմբելեի անկյունային փոխանցումով։
Քիչ անց ֆրանսիացի վինգեր Մայքլ Օլիսեն Ալեքսանդր Պավլովիչի փոխանցման շնորհիվ նորից հավասարեցրեց հաշիվը։ «Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դեյվիսի ձեռքով խաղից հետո Դեմբելեն 11 մետրանոցով գրավեց Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը։
Առաջին խաղակեսն ավարտվեց 3-2 հաշվով։
56'-ին Խվիչա Կվարացխելիան իր երկրորդ գոլը խփեց մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հակիմիի փոխանցումից հետո։ 58'-ին Դեմբելեն դուբլ ձևակերպեց բիլիարդային հարվածով Դեզիրե Դուեի փոխանցումից հետո։
«Բավարիայի» պաշտպան Դայո Ուպամեկանոն 65-րդ րոպեին գլխով կրճատեց հաշիվը Յոզուա Կիմիխի՝ տուգանայինից կատարված փոխանցմամբ։ 68'-ին Հարրի Քեյնը հեռահար փոխանցմամբ գտավ կոլումբացի հարձակվող Լուիս Դիասին, ով էլ ձևակերպեց վերջնական հաշիվը՝ 5-4:
Այսօր երեկոյան արդեն իսպանական «Ատլետիկո Մադրիդ»-ը սեփական հարկի տակ կընդունի անգլիական «Արսենալ»-ին։

Русский