Մայիսի 1-ին՝ ժամը 19:00-ին , Աշտարակ քաղաքի Ծիրանավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի թեմի հերթական միասնական ժամերգությունը:
«Հայցում ենք մեր հավատավոր զավակաց ներկայությունը՝ աղոթելու հանիրավի անազատության մեջ գտնվող մեր հոգևոր հայրերի, անազատության և գերության մեջ գտնվող մեր զավակների, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու անսասանության, հայրենիքի բարօր ընթացքի և բոլորի համար»,- նշում են Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմից:

Русский