Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ

Blog Image

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամները շարունակում են հաջող ելույթները երիտասարդների ու Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող երիտասարդների առաջնության 70 կգ քաշային կարգում Հայաստանի ընտրանու անդամ Սամվել Մարտիրոսյանը պոկում վարժության ժամանակ գլխավերևում է պահել 134 կգ ու 139 կգ: Այս վարժությունում նա դարձել է ոսկե մեդալակիր:

Հրում վարժությունում Մարտիրոսյանը բարձրացրել է 157 կգ: Երկամարտի 296 կգ արդյունքով՝ Սամվել Մարտիրոսյանը դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր:

Send