Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Լիտվայի խորհրդարանում հավանություն են տվել միջուկային զենքի տեղակայման արգելքը վերացնելուն

Blog Image

Լիտվայի խորհրդարանում մեծամասնությունը հավանություն է տվել միջուկային զենքի տեղակայման արգելքը վերացնելու նախաձեռնությանը։

Խորհրդարանը պաշտպանել է Սահմանադրությունից այն հոդվածը հանելու առաջարկը, որն արգելում է երկրի տարածքում զանգվածային ոչնչացման զենքի, այդ թվում՝ միջուկային զենքի տեղակայումը։

99 պատգամավոր կողմ է քվեարկել փոփոխությունը քննարկման համար համապատասխան հանձնաժողովներին փոխանցելուն, 13-ը՝ դեմ, իսկ 5-ը ձեռնպահ է մնացել։

Փոփոխության վերջնական ընդունումը պահանջում է երկու քվեարկություն՝ երեք ամիս ընդմիջումով։ Այն պետք է ստանա առնվազն 94 ձայն 141-ից։

Send