- Իսրայելի պաշտպանության բանակը Թեհրանում ոչնչացրել է իրանական տիեզերական կենտրոն ու հարվածել հակաօդային պաշտպանության խոշոր գործարանի։ Հետազոտական կենտրոնում տեղակայված են եղել ռազմական արբանյակների մշակման և արտադրության մեջ ներգրավված ռազմավարական լաբորատորիաներ։
- Լիբանանը պատրաստ է Իսրայելի հետ ուղիղ բանակցությունների, Փարիզը կարող է դառնալ հարթակ, եբրայերեն հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնն X սոցիալական ցանցում։ Մակրոնը նաև պահանջներ է ներկայացրել՝ «Հեզբոլլահը» պետք է անհապաղ դադարեցնի իր «անխոհեմ սրացումը», Իսրայելը պետք է հրաժարվի իր լայնածավալ հարձակումից և դադարեցնի զանգվածային ավիահարվածները։
Տեսանյութն այստեղ

Русский