Արդեն հայտնել ենք, որ վաղ առավոտից իրավապահները խուզարկում են «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակը։
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են քննչական գործողություններ»,- MediaHub-ի հետ զրույցում հայտնեցին Քննչական կոմիտեից՝ նշելով, որ այս պահին այլ մանրամասներ չեն կարող հայտնել։
Նշենք, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև «Իզմիրլյան» ԲԿ-ի փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակում։
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին՝ Վարդանանց քաջերի հիշատակության օրը, պրոֆեսոր Արմեն Չարչյանը գրառում էր կատարել՝ նշելով, որ նաև Ամենայն հայոց կաթողիկոսի անվանակոչության օրն է։ Բժիշկը գրել էր, որ «Իզմիրլյան» ԲԿ-ի անձնակազմի և իր անունից ի խորոց սրտի շնորհավորում են Ամենայն հայոց հայրապետի անվանակոչության տոնը՝ մաղթելով ազգային իղձերի իրականացման համար կորով և քաջառողջ կյանքի երկար տարիներ՝ ի փառս Աստծո, ի պայծառություն եկեղեցու, ի շինություն մեր հայրենիքի։
Ալիտա Եղիազարյան

Русский