Հունվարի 15-ին ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչները համատեղ ստուգում են անցկացրել Սադարակ-Երասխ երկաթուղային հատվածի առկա ենթակառուցվածքները, գրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նախարարների կաբինետը հայտնել է, որ ստուգման նպատակն է եղել գնահատել այս երկաթուղային հատվածի տեխնիկական պիտանիությունը մասնագիտացված երկաթուղային շինարարական սարքավորումների շահագործման համար՝ ենթակառուցվածքների վերականգնման համապատասխան միջոցառումների համալիր իրականացնելու նպատակով։
Ստուգման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել այս հատվածում երկաթուղային ենթակառուցվածքների տեխնիկական վիճակի գնահատման վերաբերյալ։

Русский