Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև շփումները կենսական նշանակություն ունեն խաղաղ գործընթացի համար, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
Նա ընդգծել է, որ բարձր մակարդակի դիվանագիտությունը կարևորագույն նշանակություն ունի Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար։ Միաժամանակ, Գրոսին կարծում է, որ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար բանակցություններին պետք է մասնակցի նաև Վլադիմիր Զելենսկին՝ այս կամ այն ձևաչափով։
«Ես տեսնում եմ ջանքեր, որոնք գործադրվում են ոչ միայն նախագահ Թրամփի, այլև նախագահ Պուտինի կողմից (ում հետ ես մի քանի անգամ քննարկել եմ այս թեման), ինչպես նաև Մոսկվայում հատուկ բանագնացներ Սթիվ Վիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ նրա ունեցած զրույցների շրջանակում։ Կարծում եմ՝ սա չափազանց կարևոր է»,- ասել է նա։
Ըստ Գրոսսիի՝ ՄԱԳԱՏԷ-ն պատրաստ է հաշվի առնել Իրանի պահանջները միջուկային հարցերի շուրջ Թեհրանի հետ համագործակցությունը կառուցելիս։
«Մենք կարող ենք հարգալից կերպով կառուցել այդ հարաբերությունները՝ հաշվի առնելով նրանց պահանջները։ Սակայն չտարածմանն ուղղված աշխատանքը պետք է շարունակվի»,- ասել է Գրոսին՝ պատասխանելով միջուկային խնդրի շուրջ ՄԱԳԱՏԷ-ի և Թեհրանի միջև երկխոսության հեռանկարների վերաբերյալ հարցին։

Русский