Վերջին 24 ժամվա ընթացքում Միացյալ Նահանգները կորցրել է բազմաթիվ զինվորներ և հրամանատարներ, հայտնել է Իրանի ռազմական հրամանատարության կենտրոնական շտաբը՝ «Խաթամ ալ-Անբիան»։
«ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմից սպանվել է քսանմեկ մարդ, շատ վիրավորներ կան։ Մոտ 200 ամերիկացի զինծառայող է սպանվել ու վիրավորվել ԱՄԷ-ում տեղակայված ամերիկյան «Ալ-Զաֆրա» բազայում»,- հաղորդել է Իրանի պետական հեռուստատեսությունը։
Նշվում է, որ ամերիկյան կողմի ենթակառուցվածքներին շոշափելի վնաս է հասցվել, խոցվել է նաև ամերիկյան տանկեր՝ Պարսից ծոցի հյուսիսային մասում։

Русский