Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինան հրաժարական է տվել՝ իր հետ տանելով ամբողջ կառավարությունը։ Նա այս մասին լրագրողներին հայտարարել է ճեպազրույցի ժամանակ:
«Ես հրաժարական եմ տալիս, բայց չեմ հանձնվում և չեմ հեռանում։ Ես և «Նոր միաբանությունը» կշարունակենք կատարել Լատվիայի ժողովրդին տված խոստումները, բոլոր նրանց, ում հետ պաշտպանել ենք եվրոպական արժեքները», - ասել է նա։
Սիլիինան իր հակառակորդներին մեղադրել է «քաղաքական նախանձի և նեղ կուսակցական շահերի» մեջ։ «Տեսնելով պաշտպանության նախարարի ուժեղ թեկնածուի՝ քաղաքական գործիչները ընտրեցին ճգնաժամ՝ կառավարության ճգնաժամ», - հավելել է նախկին վարչապետը։
«Իմ նպատակը պարզ էր՝ երկրի զարգացումը, ժողովրդի բարեկեցությունն ու անվտանգությունը, որպեսզի մեր երեխաները գնահատեն իրենց տունը, իրենց երկիրը, Լատվիան։ Կուսակցություններն ու կոալիցիաները փոխվում են, բայց Լատվիան մնում է, ժողովուրդը մնում է այստեղ», - ասել է նա։

Русский