Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւի հետ հեռախոսազրույցի մասին։
«Ես խոսել եմ նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի թափին և այս գործընթացի շարունակական առաջխաղացման կարևորությանը», - գրել է Մակրոնը։
Նա հավելել է, որ Ադրբեջանի ղեկավարի հետ քննարկել է նաև տարածաշրջանային հարցեր և ֆրանս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների զարգացման ներուժը։

Русский