Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Հրահանգ են ստացել կալանավորելու նաեւ կաթողիկոսի մյուս եղբորը, Խորհրդարան են գնում Աննա Հակոբյանի ընկերուհիները , «կրթվածները»․ Մամուլը՝ սուրճով

Blog Image

«Իրավունք» թերթը գրում է.

«ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ ակնհայտ դժգոհում են, որ 2026-ի նախընտրական ցուցակում հայտնվելու «դաբրո» են ստանում բացառապես նրանք, ովքեր Փաշինյանի ցանկացած խոսքից հետո իրեն հաճո գրառումներ են անում, կիսվում շեֆի նյութերով:

Բայց ամենակարեւոր գրավականը թերեւս այն է, որ նոր ցուցակում հներից պետք է լինեն նրանք, ովքեր նիստերի ժամանակ սուս-փուս համաձայնում են, ու առանց վարչապետի կամ խմբակցության ղեկավարության հրահանգի, ավել ոչ մի հարցազրույց չեն տալիս:
 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ իրավապահ համակարգում կա հստակ հրահանգ՝ Հայ առաքելական եկեղեցու` Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ, Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին հենց Հայաստան մուտք գործելու պահին ձերբակալելու եւ կալանքի տակ պահելու մասին։ Թեման, մեր տեղեկություններով, պահվում է «սպասման ռեժիմում» մինչեւ նրա ժամանումը։ (Պաշտոնական կառույցները հրապարակային մեկնաբանություն այս տեղեկության մասին առայժմ չեն հնչեցրել)։

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ հենց այս հանգամանքով էլ կարող է պայմանավորված լինել, որ Եզրաս արքեպիսկոպոսը տեւական ժամանակ Հայաստան չի գալիս. կաթողիկոսի կողմնակիցներն էլ, ըստ նույն տեղեկությունների, տեղյակ են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հրահանգից եւ դա համարում են հերթական ճնշման դրսեւորում եկեղեցական շրջանակների նկատմամբ՝ հատկապես իշխանություն-եկեղեցի հարաբերությունների սրման ֆոնին։

Նախկինում Եզրաս արքեպիսկոպոսը գալիս էր Հայաստան, անգամ մասնակցում բարերար Սամվել Կարապետյանի աջակցությանը նվիրված հավաքներին. սակայն վերջերս էլ չի գալիս

Հիշեցնենք՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի մասին վարչապետ Փաշինյանը հրապարակային հայտարարությունն էր հնչեցնում՝ ներկայացնելով նրան որպես Գարեգին Բ-ի կրտսեր եղբայր՝ միաժամանակ ծանր մեղադրանքներ հնչեցնելով նրա հասցեին՝ «ԿԳԲ-ի գործակալ», «լրտես» եւ այլն:

Ընդգծենք, որ այս պահին կալանքի տակ է նաեւ Կաթողիկոսի մյուս եղբայրը՝ Գեւորգ Ներսիսյանը եւ եղբորորդին՝ Համբարձում Ներսիսյանը»։


«Հրապարակ»․ թերթը գրում է ․

Դեռ շաբաթներ առաջ էինք գրել, որ ՔՊ նախընտրական ցուցակը, ըստ էության, ձեւավորում է Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, ի դեպ, ինչպես նախորդ ընտրությունների ցուցակը: Այս անգամ ցուցակում մեծ թիվ են կազմելու կոնկրետ իր ընկերուհիները, իր «կրթածները», իր երբեմնի աշխատակիցները, մեծ մասամբ՝ հանրությանը ոչ այնքան հայտնի կանայք, որոնք անձնապես նվիրված են վարչապետի կնոջը: Եվ ՔՊ-ում, որտեղ առանց այն էլ Փաշինյանի կնոջ հանդեպ մեծ սիրով լցված չեն, դա շատ վատ է ընկալվել: ՔՊ-ականները բողոքում են, թե «պռոշներն ուռացրած, բոտոքս արած» աղջիկներ են խորհրդարան գնալու։ Թեկնածուների անունները դեռ հայտնի չեն, մեզ հաջողվեց պարզել, որ իր թեկնածությունն է առաջադրել Աննա Հակոբյանի նախկին օգնական Էսթեր Սահակյանը, որը 2024 թվականից նշանակվել է վարչապետի արարողակարգի պատասխանատու։ Էսթերն «Ազատություն» ռադիոկայանի նախկին լրագրող Նանե Սահակյանի քույրն է, բանասիրական եւ պատմական գիտությունների դոկտոր Արծրունի Սահակյանի դուստրը։

 

 

«Հրապարակ»․ թերթը գրում է․

Իշխանությունն ու փողն այնքան են մեծամտացրել ՔՊ-ականներին, որ անգամ ճամբարափոխ Հայկ Կոնջորյանն է կտրվել գետնից: ՔՊ խմբակցության ղեկավարը խորհրդարանի նիստերի դահլիճում էլ է որոշել անձնական օգնական ունենալ, որ նեղություն չքաշի՝ մի քանի մետր քայլելու։

Տեւական ժամանակ է՝ նկատում ենք, որ խմբակցության անունից ելույթ ունենալու համար ոչ թե Հայկ Կոնջորյանն է մոտենում նիստերի դահլիճում նստած ԱԺ քարտուղարության աշխատակիցներին՝ գրանցվելու համար, այլ նրա փոխարեն դա անում է իր կողքին նստող ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Կամ էլ ոմանք Կոնջորյանի՝ ԱԺ նախագահ դառնալու հեռանկարին առավել քան լուրջ են վերաբերվում եւ նախապես ուզում են ջերմ հարաբերություններ հաստատել ապագա նախագահի հետ։

 

Send