Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

«Ակտիվ դիվանագիտությունը» տարածաշրջանում ճգնաժամերը հաղթահարելու միակ միջոցն է․ Շարաան՝ Թրամփին

Blog Image

Սիրիայի և ԱՄՆ-ի նախագահներ Ահմեդ ալ-Շարաան ու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։ Քննարկել են Սիրիայում անցումային շրջանի զարգացումները, անվտանգության ամրապնդման ջանքերը և երկրների միջև երկկողմ համագործակցության հեռանկարները՝ տարածաշրջանային և միջազգային կայունությունն ապահովելու համար, հայտնել է Սիրիայի նախագահի մամուլի ծառայությունը։

Սիրիայի առաջնորդն ընդգծել է, որ ակտիվ դիվանագիտությունը տարածաշրջանում ճգնաժամերը հաղթահարելու միակ միջոցն է։

Թրամփն իր հերթին ողջունել է Սիրիայի և քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» զինյալ կազմակերպության միջև կնքված հրադադարն ու բարձր է գնահատել վերջիններիս պաշտոնական պետական ​​ինստիտուտներին ինտեգրելու համաձայնագրերը։

Նա նաև հայտնել է Վաշինգտոնի պատրաստակամությունը ներդրումներ կատարել և երկրում կապիտալի համար գրավիչ միջավայր ստեղծել՝ ընդգծելով, որ Սիրիայի տնտեսական կայունությունը Մերձավոր Արևելքում «կայունության անկյունաքարն» է։ 

Send