Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Գերմանիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել

Blog Image

Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում ՀՀ դեսպանության Հյուպատոսական բաժինը հայտարարություն է տարածել․

«Հարգելի քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ մեծ պահանջարկով պայմանավորված՝ ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության Հյուպատոսական բաժինը նախատեսել է մինչև հոկտեմբերի 29-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն։

Հարցումն անհրաժեշտ է ուղարկել termin.de@mfa.am ժամանակավոր էլ․ հասցեին,
Նամակում հակիրճ ներկայացրեք հրատապության պատճառը,
Նամակին անհրաժեշտ է կցել դիմող քաղաքացու (ում համար որ ներկայացվելու է անձնագրավորման դիմումը) անձը հաստատող որևէ փաստաթուղթ կամ ծննդյան վկայական,

Նամակում նշեք հեռախոսահամար հետադարձ կապի համար։

Մենք կապ կհաստատենք Ձեզ հետ և կառաջարկենք հանդիպման օր և ժամ։

Հարգանքով՝
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության Հյուպատոսական բաժին»։

 

Send