Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Լոռու քրեական ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել սահմանային անցակետում

Blog Image

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացած օպերատիվ տվյալն իրացրին Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների հետ:

Հոկտեմբերի 9-ին «Բագրատաշեն» սահմանային անցակետում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց 32-ամյա մի տղամարդ:Անցած տարվա նոյեմբերի 11-ից նա հետախուզվում էր քրեական օրենսգրքի 285 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի գործունեություն իրականացնելու նպատակով իրավաբանական անձ, հիմնարկ ստեղծելը կամ օգտագործելը կամ նույն նպատակով անհատ ձեռնարկատեր հաշվառելը, որի հետևանքով պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս։

32-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց էր ընտրված կալանքը։

ՆԳՆ ոստիկանություն

Send