Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, կարճատև անձրև․ եղանակի տեսությունը

Blog Image

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (30.07-04.08.2026թ.)

Ուշադրություն
Հուլիսի 30-31-ին, օգոստոսի 1-4-ին Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

 

Երևան քաղաքում՝
Հուլիսի 30-ի ցերեկը, օգոստոսի 2-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-ին և 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 30-31-ին, օգոստոսի 1-4-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։

 

Հանրապետության տարածքում`
Հուլիսի 30-ի ցերեկը, 31-ի գիշերը, օգոստոսի 1-2-ին երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 31-ի ցերեկը, օգոստոսի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հարավարևելյան և արևելյան` 2-5 մ/վ։ Հուլիսի 30-31-ին, օգոստոսի 1-4-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

 

Երևան քաղաքի հուլիսի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան        40.5°C (2011թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա              12.8°C (2013թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան       26.6°C

Send