Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վագիֆ Խաչատրյանի նոր լուսանկարը. ինչպիսի՞ տեսք ունի հայրենիք վերադարձած արցախցին

Blog Image

Ադրբեջանական գերությունից ամիսներ առաջ վերադարձած Վագիֆ Խաչատրյանի դուստրը նոր լուսանկար է հրապարակել, որտեղ հայր ու աղջիկ ժպտում են: Լուսանկարն արվել է Երևանում՝ Խաչատրյանի վիրահատությունից և վերականգնողական փուլից հետո:

Ի տարբերություն Բաքվի դատարանից ստացվող կադրերի, որտեղ նա հյուծված ու տկար տեսք ուներ, այս լուսանկարում Վագիֆ Խաչատրյանն արդեն ապաքինված է և առողջ: Հայրենիք վերադառնալուն պես նա անմիջապես ստացել էր անհրաժեշտ մասնագիտական բուժօգնություն և վիրահատվել:

Այժմ նա գտնվում է ընտանիքի կողքին և աստիճանաբար կազդուրվում է ծանր փորձություններից հետո:

Send